Ինսայդեր Նիկոլո Սկիրան հայտնում է, որ Թուրինի «Յուվենտուսը» առաջիկայում նոր պայմանագիր կկնքի Պաուլո Դիբալայի հետ:

Հաղորդվում է, որ արգենտինացուն մինչև 2025 թ. պայմանագիր է առաջարկվել՝ տարեկան 8.5 մլն եվրո աշխատավարձով: Կողմերը կհանդիպեն վաղը՝ համաձայնագիրը վերջնականացնելու համար:

Նախորդ մրցաշրջանում Ա սերիայում անցկացրած 20 խաղում Դիբալան դարձել է 4 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:

Նախկինում հաղորդվում էր, որ Պաուլոն պատրաստ է մնալ Թուրինում ու դառնալ թիմի նոր ավագը: