84 տարեկան գերմանացին դատապարտվել է ապօրինի զենք պահելու համար և տուգանվել 250 000 եվրո (193 972 դոլար)՝ 14 ամիս պայմանական բանտարկության հետ միասին: Այս մասին տեղեկացնում է Business Insider-ը։

Խուզարկության ժամանակ տղամարդու տանը՝ Հեյկենդորֆում (Հյուսիսային Գերմանիա) 2015թ. հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների «Պանտերա» տանկ և զինամթերք:

20 զինծառայողներին ինը ժամ է պահանջվել՝ ռազմական տեխնիկան տնից դուրս բերելու համար:

Օգոստոսի 2-ին կայացած դատարանի վճռում ասվում էր, որ տղամարդը պետք է վաճառեր կամ նվիրեր տանկն ու զենիթային հրանոթը թանգարանին կամ հավաքորդին հաջորդ երկու տարվա ընթացքում։

Դատախազությունը նշել էր, որ ռազմական կոլեկտորը խախտել է Գերմանիայի սպառազինության վերահսկողության մասին օրենքը, փաստաբաններն էլ պնդում էին, որ զենքն այլևս չէր գործում, ուստի օրենքի խախտում չի եղել: Սակայն դատախազները դատարանին համոզել են, որ զենքը դեռևս կարող էր օգտագործվել։