ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում խոսեց Արցախի 44-օրյա պատերազմի հարցերն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտության մասին, նշելով, որ այն պետք է լինի անկախ։

«Դա չի կարող ստեղծվել իշխանության կողմից և քննել հենց այդ իշխանության գործունեությունը։ Մենք ներկայացնելու ենք հանձնաժողովի ստեղծման մասին մեր պատկերացումները, պայմանները և առաջարկությունները։ Մենք այդ հանձնաժողովից ակնկալում ենք ստանալ բազմաթիվ հարցերի պատասխանները։ Ընդ որում. ոչ միայն պատերազմի շրջանում, այլ դրանից առաջ»,–ասաց Սաղաթելյանը։

Նրա խոսքով` շատ կարևոր է պարզել, թե իշխանությունը պատերազմը կանխելու համար ինչ կարող էր անել, որ չի արել։

«Արդյո՞ք կանխատեսում էին պատերազմ, թե ոչ, եթե կանխատեսում էին, ինչո՞ւ չէին պատրաստվում։ Որքան գիտեմ, 2020 թվականի սեպտեմբերի 25–ին Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հարցազրույցի էր և այդ հարցազրույցի անոնսից հետո այն այդպես էլ եթեր չգնաց։ Արդյո՞ք ինքն այդ օրը գիտեր, որ կլինի պատերազմ։ Ինչո՞ւ այդ հարցազրույցը եթեր չգնաց, որովհետև անոնսի մեջ երևում էր, որ պետք է խոսեր հայ–ադրբեջանական հարաբերությունների մասին ու պատասխաներ Ալիևին։ Ու նման բազմաթիվ հարցեր, որոնց պատասխաններն այս իշխանությունը պետք է տա»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը հուլիսի 26-ին լրագրողների հետ զրույցում նշել էր, որ արցախյան վերջին պատերազմի քննիչ հանձնաժողով կստեղծվի:

Սիմոնյանն ասել էր նաև, որ այդ հարցում արտախորհրդարանական ընդդիմության մասնակցությունը պետք է լինի․ հանձնաժողովի գործունեությունը չպետք է սահմանափակվի Ազգային ժողովում ներկայացված կուսակցություններ