Վլադիկավկազի շտապ օգնության կլինիկական հիվանդանոցում 9 մարդ է մահացել՝ թթվածնի խողովակի ճեղքման հետևանքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել են տարածաշրջանի ղեկավարի մամուլի ծառայությունում և հավելել, որ վերակենդանացման բաժանմունքում գտնվում է 71 պացիենտ:

«Թթվածնային կայանում վթար է տեղի ունեցել, թթվածնի խափանումներ: Փաստացի տեղի է ունեցել գետնի տակ գտնվող ամբարի թթվածնի խողովակի ճեղքում, և դադարեցվել է մատակարարումը»,- պատմել է Հյուսիսային Օսիայի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Մենյայլոն:

Նա հավելել է նաև, որ օգոստոսի 10-ից, հանրապետության բոլոր հիվանդանոցներում կապահովեն թթվածնի պահեստային մատակարարումը: