Դուք և ձեր քաղաքական առաջնորդը խոստացաք, որ ղազագիր ստորագրողներին վզից կբռնեք և դուրս կնետեք ԱԺ-ից, բայց փաստորեն բերեցիք և ձեր թիմի անդամ դարձրեցիք։ ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։

Վլադիմիր Վարդանյանն ասաց. «Դուք մի հատ ձեր քաղաքական թիմին նայեք, ձեր քաղաքական թիմի վարքագծին նայեք։ Հետո դա ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահի ընտրության հետ ի՞նչ կապ ունի։ Կարգին հաղորդումն էր, որ ասում էր՝ իսկ ձե՞ր ինչ գործն է»,-ասաց Վլադիմիր Վարդանյանը։

Իշխանական պատգամավորի պատասխանից ընդդիմադիրները վրդովվեցին և տեղից սկսեցին խոսել։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախազգուշացում հայտարարեց Արծվիկ Մինասյանին և Անդրանիկ Թևանյանին։

«Ձեր ելույթի ժամանակ կքննարկենք ձեր ելույթի թեզերը՝ վստահեցնում եմ շատ հետաքրքիր ձևով։ Կարծում եմ՝ իմ անցած ճանապարհը թույլ չի տալիս կասկածել, որ իմ ասածներն անում եմ»,-նշեց ԱԺ նախագահը։

Վլադիմիր Վարդանյանն էլ Արծվիկ Մինասյանին հորդորեց իր հետ ձեռքով չխոսել։

Նշենք, որ ընդդիմադիր պատգամավորը նկատի ուներ Սերգեյ Բագրատյանին, որը նախորդ խորհրդարանում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից էր։