Խորհրդարանի մանդատային մեծամասնությունն իրար է խառնվում «Նիկոլ» բառը լսելուց։ Նրանք նեղվում են այն ժամանակ, երբ անունից հետո չի հնչում ազգանունը՝ համարելով դա էթիկայի խախտում կամ վիրավորանք։ Եվ դա այն դեպքում, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական փուլում պաստառներ էր փակցրել, որոնց վրա Նիկոլի նկարն էր, ՔՊ-ի քվեաթերթիկի համարը, «Նիկոլ» բառը և «Ապագա կա ապագա» կարգախոսը։ Ազգանունը չկար։

Փաստորեն ստացվում է, որ մանդատային մեծամասնությունը ժողջանի համար վարչապետի աթոռը զբաղեցնողին ներկայացնում է որպես Նիկոլ, այսինքն՝ «սվոյ», ժողովրդական, հասարակ, բայց նեղվում է, երբ առանց ազգանվան է հնչում նրա անունը ԱԺ-ում։

Մանդատային մեծամասնությունը կրծքով և մարմնի այլ մասերով պաշտպանում է Նիկոլին՝ նրա անունից հետո ազգանունը չլսելուց հետո գրգռվելով։

Մենք ընդունում ենք, որ «ՆԻկոլ» բառը 44-օրյա պատերազմից հետո նույնացվում էվատ բանի հետ և այդ բառն օգտագործելուց առաջ պետք է հետաքրքրվել, թե արդյոք տարածքում կա՞ն կանայք ու երեխաներ՝ անհարմար իրավիճակից խուսափելու համար։ Մենք նաև ընդունում ենք, որ նրա անունը հնչեցնելը էթիկայի կանոնների խախտում է, բայց խոսքի հասցեականությունն ապահովելու համար երբեմն ստիպված ես լինում տալ անուններ, ինչն անում են ԱԺ ընդդիմադիր պատգամավորները։ Մանդատային մեծամասնությունը, սակայն, գտնում է, որ Նիկոլին Նիկոլ ասելը վատ բան է։

Ավելին՝ 7or.am