Նռնաձոր գյուղում բռնկված հրդեհը oգոստոսի 8-ին, ժամը 18։30-ին  մարվել է։ Այրվել է մոտ 17,5 հա բուսածածկույթ։ Այս մասին  հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Օգոստոսի 3-ին, ժամը 19։02-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Նռնաձոր գյուղում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել էր, որ հրդեհը բռնկվել է Նռնաձոր գյուղից հարակից սարալանջ տանող հատվածում (մոտ 3 կմ հեռավորության վրա)։

Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել էին։

Հրշեջ-փրկարարների եւ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից սահմանվել էր հերթապահություն։

Օգոստոսի 4-ին, ժամը 08։00-ին Սյունիքի մարզի Նռնաձոր գյուղում վերսկսվել էին հրդեհաշիջման աշխատանքները։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել էին 13 հրշեջ-փրկարար, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի «Արեւիկ» ազգային պարկի 17 աշխատակից։

Հրդեհը մեկուսացվել էր ժամը 10։45-ին։ Ժամը 15։40-ին տեղեկություն էր ստացվել, որ հրդեհի վայրում առկա է հրդեհի նոր օջախ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել էին 13 հրշեջ-փրկարար եւ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի «Արեւիկ» ազգային պարկի 19 աշխատակից։

Օգոստոսի 5-ին, ժամը 12։10-ին Սյունիքի մարզի Նռնաձոր գյուղում բռնկված հրդեհը մեկուսացվել էր։ Այրվել էր մոտ 15 հա բուսածածկույթ։

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի «Արեւիկ» ազգային պարկի եւ «Շիկահող» պետական արգելոցի աշխատակիցների կողմից սահմանվել էր հերթապահություն։