Միլանի մոտակայքում գտնվող Պեսկյերա Բորոմեո քաղաքի փոստի աշխատակիցները Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին ուղղված երեք փամփուշտով ծրար են հայտնաբերել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով il Messaggero պարբերականին:

Նամակ-ուղերձը հայտնաբերվել է գիշերը՝ ծրարների տեսակավորման ժամանակ: Դրա վրա գրված է եղել հասցեն՝ «Պապին, Վատիկան, Սուրբ Պետրոսի հրապարակ»:

Իրավապահների կողմից առգրավվել է ծրարը՝ 9 մմ տրամաչափի երեք փամփուշտով: Ենթադրաբար, այն ուղարկվել է Ֆրանսիայից:

Ինչպես նշում է Corriere della Sera թերթը, ծրարի ներսում եղել է նաև գրություն Վատիկանում ֆինանսական գործարքների մասին: