Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Աննախադեպ տեղումների պատճառով լեռնային հեղեղներից անանցանելի էին դարձել Մ֊6 միջպետական ճանապարհի՝ Վանաձոր,Նարեկացի փողոցի որոշ հատվածներ։

Վանաձորի համայնքապետարանի, ՃՈ և ԱԻՆ ստորաբաժանումները օպերատիվորեն իրականացնում են մաքրման և հետևանքների վերացման աշխատանքներ։

Հայցում ենք մեր քաղաքացիների ներողամտությունը»։