Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Ադրբեջանում կեղծ դատավարություններով անցնող շիրակացի ռազմագերիների հարազատները: Irakanum.am-ի հետ զրույցում պատերազմից հետո Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի դիրքերից գերեվարված Մելս Ամբարդարյանի եղբայրը՝ Տիգրան Աբարդարյանը նշեց, որ պահանջում են արագ քայլեր ձեռնարկել իրենց հարազատներին վերադարձնելու համար և կոնկրետ ներկայացնել, թե այդ ուղղությամբ ինչ քայլեր են ձեռնարկվում։ «Իմ եղբորը և մյուսներին կեղծ դատավարության շրջանակում Ադրբեջանում դատապարտել են 6 տարվա ազատազրկման: Կյանքի առողջության խնդիր կա: Բոլոր պատկան մարմիները պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեն նրանց վերադարձնելու ուղղությամբ» ,-ասաց նա:

Տիգրան Աբարդարյանը նաև հիշեցրեց, որ ռազամագրիների հարազատները պարբերբար իրենց պահնջները ներկայացրել են թե կառավարությանը և թե խորհրդարանին: Գործընացին աջակցելու խնդրանքով դիմել էին նաև դեսպանատներին: «Ուզում եմ հիշեցնել նաև , որ մեր հարազատները գերեվարվել են պատերազմից հետո: Միջազգային հանրությունը պետք է խստորեն դատապարտի և քայլեր ձեռնարկ»,-ասաց նա:

Տիգրանը նաև նշեց, որ գերիների վերադարձի գործընթացի վերաբերյալ տեղեկատվության պակաս կա, տեղեկություններ իմանում են միայն մամուլից, ԱԱԾ-ից և մարզպետարաններից, երբեմն էլ Կառավարությունից.

«ՈՒթ ամիս սպասել ենք, հետո եկել ենք եզրակացության, որ պետք է Կառավարության դիմացից տեղ չգնանք, մինչև մեր հարազատներին վերադարձնեն: Միշտ մեզ հավաստիացրել են, թե գերիներին վերադարձնելու ուղղությամբ գործընթաց է գնում, բայց տեսնում ենք, որ այդ գործընթացի արդյունքում մեր տղաները դատապարտվեցին 6 տարվա ազատազրկման»,-ասաց նա:

Ռազմագերու հարազատը նաև հայտնեց, որ ոստիկանները խոչընդոտել են իրենց ակցիան՝պարզաբանելով, թե հասարակական կարգ են խախտում:

Հավաքվածները նաեւ նշում են, որ հանդիպում են պահանջել Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն վերջինս հրաժարվել է հանդիպել գերեվարվածների հարազատներին, պարզաբանելով, թե օրակարգում նման հարց չկա:

Հարազատները Կառավարության դիմաց են եկել «Ազատ արձակել հայ ռազմագերիներին» պաստառներով: Կառավարության շենքի դիմաց նաև մեծ թվով ոստիկաններ կան: