ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ինչու մենք պետք է մշտապես վատ ապրենք, իսկ չինացին՝ լավ, մենք պետք է կորուստներ ունենանք, իսկ չինացին՝ ձեռքբերումներ, մենք աշխարհի երեսից վերանալու սպառնալիք ունենանք, իսկ չինացին՝ աշխարհը գրավելու: Պատասխանը ո՛չ երկրի չափերն են, ո՛չ էլ ազգաբնակչության թվաքանակը:

Ամեն բան շատ պարզ է. օրինակ՝ հունիս 6-ից ցանկանում եմ 120քմ տարածքով բնակարանս կոսմետիկ վերանորոգել, կարծես՝ գումարի խնդիր չկա, տեխնիկական խնդիրներն էլ հաղթահարված են՝ բնակարանն ամբողջությամբ դատարկված է, բայց…

Մե՛կ շինանյութի մատակարարն է սխալ շինանյութ առաքում, մե՛կ խանութն է օրերը խառնում ու երկար սպասեցնում, մե՛կ մատակարարում է մի բան, որ քո պատվիրածը չէ, մեկ արհեստավորին հարմար չէ, որ գա աշխատանքի, մեկ արհեստավորը կա, բայց նյութերը դեռ առաքված չեն և էսպես արդեն 64 օր….

Իսկ ինչ է անում չինացին, ընդամենը 15 օրում կառուցում է 30 հարկանի հյուրանոց: Տնտեսագիտական լեզվով ասած՝ չինացու ընդհանուր գործոնային արտադրողականությունը (TFP-Total Factor Productivity) մեզանից անգամներով մեծ է, ուստի սկզբում ներկայացրածս ամբողջովին օրինաչափ է»: