Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ  ԱԺ նախագահի պաշտոնում առաջին պաշտոնական հանդիպումն է ունեցել Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հետ։«Հյուրընկալել եմ Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյան / Artur Tovmasyanին։ Ինձ համար կարևոր է ԱԺ նախագահի պաշտոնում առաջին պաշտոնական հանդիպումը պարոն Թովմասյանի հետ անցկացնելու փաստը:

Հանդիպման ընթացքում շեշտել եմ, որ հայկական զույգ պետությունների միջև միասնականությունը հիմնարար արժեք է, որի շարունակականության ամրապնդումը պետք է մշտապես տեղ գտնի պետական և հանրային ռազմավարական ծրագրերում:

Իր հերթին, Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը կարևորեց Արցախի ճանաչման գործընթացում խորհրդարանական դիվանագիտության դերակատարումը»,- գրել է Սիմոնյանը։