Հայաստանն արտաքին գործերի նախարար չունի։ Նախագահականի լրատվականից Irakanum.am-ին հայտնեցին, որ այդ պաշտոնի համար վաչապետից դեռևս որևէ առաջարկություն չեն ստացել։

12  նախարարից բաղկացած Հայաստանի նոր կառավարությունում դեռևս շարունակում է թափուր մնալ միայն արտգործնախարարի աթոռը:

Ինչպես հայտնի է՝ կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին: Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում կա՛մ նշանակում է փոխվարչապետներին և նախարարներին, կա՛մ դիմում է Սահմանադրական դատարան: Բարձր դատարանը դիմումը քննում և որոշում է կայացնում հնգօրյա ժամկետում:

Այս պահի դրությամբ նախարարական պորտֆելները բաժանված են, փոխվարչապետերը՝ նշանակված, թափուր է միայն Արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ Այն այդպիսին է դեռեւս մայիսի 13-ից։ Հուլիսի 14-ին Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը արտգործնախարարի առաջին տեղակալի պաշտոնում է նշանակվել, դրանից հետո այս գերատեսչությունում այլ նշանակում տեղի չի ունեցել։

Իշխանությունն իսկզբանե  նպատակ է ունեցել Արմեն Գրիգորյանին այդ պաշտոնում նշանակել, սակայն տեղեկությունների համաձայն պաշտոնական Մոսկվան դեմ է արտահայտվել, որից հետո որոշում է կայացվել ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանին այդ պաշտոնում նշանակել։ Այս որոշումն էլ կարծես թե վերջնական չէ, և մեր ունեցած տեղեկություններով իշխանությունները որոշ անձանց հետ քննարկումների մեջ են։

Irakanum.am