ՏաԹևեր» ճոպանուղում արդեն սկսվել են տարհանման գործողությունները, ամեն ինչ վերահսկելի է, խուճապ չկա: Այս մասին  NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ-ից:

«Այս պահի դրությամբ 13 հոգու են իջեցրել, հերթականությամբ բոլորին իջեցնում են»,-հայտնեցին ԱԻՆ-ից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «ՏաԹևեր» ճոպանուղում էլեկտրաէներգիայի խափանման պատճառով մոտ 70-ից ավելի քաղաքացիներ մնացել են ճոպանուղու խցիկների մեջ։

Այս պահին նշված վայր են ժամանում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության փրկարարները, որպեսզի օդում մնացած քաղաքացիներին տարհանեն։