Երկար տարիներ սուրճի օգտագործումը հակասություններ է առաջացրել գիտնականների մոտ, քանի որ նրանք փորձում էին հասկանալ այն օրգանիզմի համար լավ է, թե վատ։

Վերջին հետազոտությունների արդյունքները կուրախացնեն սուրճի սիրահարներին։ Այն ոչ միայն չի վնասում, այլև օգտագար է օրգանիզմի համար։

Պարզվել է, որ սուրճն ունի բազմաթիվ օգտակար հատկություններ, ինչն անհավանական է թվում է։ Դրա վառ օրինակն է, սուրճի դրական ազդեցությունը լյարդի համար։ Լյարդի հետ կապված հիվանդություններ ունեցող մարդկանց հետազոտություններից հետո պարզ է դարձել, որ այն ավելի շատ օգնում է այդ մարկանց քան վնասում։ Այդպիսով սուրճը կարելի է համարել դեղամիջոց։

Սուրճի օգտակար հատկությունները

Հեպատիտ C- ով հիվանդներին Խորհուրդ է տրվում օհտագործել սուրճ, որպեսզի այն չզարգանա։ Սա վերաբերում է սուրճի գրեթե բոլոր տեսակներին, բացառությամբ՝ լուծվող սուճի, քանի որ այն կարող է միայն վնաս հասցնել ձր օրգանիզմին։

Քաղցկեղի ազգային ինստիտուտը (Մերիլենդ․ ԱՄՆ ) անցկացրել է ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որը դանդաղեցնում է քաղցկեղի բջիջների աճը։ Նվազեցնում է լյարդի ցիրոզի զարգացման տեմպը։

Սուրճը զարմանալի հատկություններ ունի։ Այն պարունակում է նույն քանակությամբ հակաօքսիդիչներ, որքան մրգերն ու բանջարեղենը։
Սուրճը նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը։ Այն պաշտպանում է շաքարախտից։

Օրական երեք բաժակ սուրճ խմելը ձեզ կերաշխավորի առողջ ծերություն։ այն 65%-ով կանխում է Ալցհեյմերի հիվանդությունը։ Ծերունական հիշողության կորուստը ձեզ համար սարսափելի չի լինի, և ուղեղը կաշխատի առանց ընդհատումների նույնիսկ մեծ տարիքում: