COVID-19-ի դեմ պատվաստվելու խթան ստեղծելու համար մանրածախ առեւտրի առցանց հսկա Amazon-ը հայտարարել է կորպորատիվ վիճակախաղ, որում կխաղարկվի 1,6 մլն դոլար, ինչպես նաեւ՝ ավտոմեքենաներ եւ առողջարանային ուղեգրեր, հաղորդում է Business Insider-ը:

Max Your Vax կոչվող ակցիայի շրջանակներում նախատեսվում է ութ դրամական մրցանակ` երկու 500 000-ական դոլար եւ վեց 100 000-ական դոլար: Խաղարկությանը կմասնակցեն ընկերության պահեստների ու տեսակավորման կենտրոնների եւ նաեւ գործարար Ջեֆ Բեզոսին պատկանող Whole Foods խանութների ցանցի աշխատակիցները։

Amazon-ի ղեկավարությունը մտադիր չէ պարտադիր պատվաստումներ մտցնել, քանի որ մտավախություն ունի, որ նման միջոցները կարող են առաջացնել աշխատակիցների քննադատությունը եւ հանգեցնել ազատումների: