Ստեփանակերտում Անդրեի համերգը չեղարկվել է, ասել է Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը։ Որոշումը կայացվել է այսօր՝ զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների հետ հանդիպման արդյունքում։

Ավելի վաղ տեսանյութ էր տարածվել, որում Ստեփանակերտի բնակիչը պատռել էր Անդրեի պաստառը, նշելով, որ երբ իր երեխային կբերեն, այն ժամանակ էլ թող համերգ անեն։