Այսօր Երևանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոմյանը ոստիկանների ուղեկցությամբ այցելել է կենդանաբանական այգի և աշխատակազմին է ներկայացրել  կենդանաբանական այգու նոր տնօրենի պաշտոնակատար Արևիկ Մկրտչյանին, ով ըստ որոշ տեղեկությունների, այգու նախկին աշխատակիցն է և նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանի աջ թևը։

Ի պատասխան Կենդանաբանական այգու աշխատակիցներից ոմանք ընդդիմացել են և լքել տնօրենի ներկայացման միջոցառումը։

Հիշեցնենք, որ Կենդանաբանական այգու աշխատակիցները նախկին տնօրենի դեմ բազմաթիվ բողոքի ակցիաներ կազմակերպեցին և ի վերջո Երևանի քաղաքապետարանի ճնշման տակ Ռ․Խ-ն ազատման դիմում ներկայացրեց։