«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան, իսկ այժմ Քաթարի «Ալ-Սադ» ակումբի մարզիչ Չավի Էրնանեսը հաջողություն է մաղթել «Բարսելոնայից» հեռացած Լիոնել Մեսսիին:

«Որպես գործընկեր և ընկեր՝ ես կարող եմ միայն շնորհակալություն հայտնել այն ամենի համար, ինչ արել ես այս տարիների ընթացքում: Մաղթում եմ քեզ հաջողություն, ինչ էլ որ անես», – գրել է Չավին:
Չավին «Բարսելոնայում» հանդես է գալիս 1998 թվականից, իսկ թիմը լքել է 2015 թվականին: Մեսսին կատալոնացիների կազմում հանդես էր գալիս 2000 թվականից: