Իրանի պաշտպանության նախարար Ամիր Խաթամին իր ռազմական արտադրանքը այլ երկրներ արտահանելու երկրի պատրաստակամությունն է հայտնել, հաղորդում է Tasnim News-ը:

Գեներալ Ամիր Խաթամին ցամաքային զորքերի հրամանատարների հետ տեսակոնֆերանսի ժամանակ ասել է, որ Իսլամական Հանրապետությունը ստեղծել է համաշխարհային մակարդակի պաշտպանական եւ ռազմական նորագույն տեխնոլոգիաներ, որոնք Իրանը «պատրաստ է արտահանել այլ երկրներ»:

Իրանի պաշտոնյաները բազմիցս ընդգծել են, որ երկիրը «չի վարանի ամրապնդել իր ռազմական կարողությունները, ներառյալ հրթիռային հզորությունը, որն ամբողջությամբ պաշտպանության համար է նախատեսված»: