ԱՄՆ-ում Մյանմայից երկու տղամարդ է ձերբակալվել ՄԱԿ-ի դեսպանի դեմ մահափորձի համար, հաղորդում է CNN-ը:

Դեսպան Կյաու Մո Տունը հայտարարել է, որ իրեն սպառնացել են:

ԱՄՆ իշխանությունները խստացրել են նրա անվտանգության պահպանությունը:

Նյու Յորքի դատախազությունը հայտնել է, որ 28-ամյա Ֆիո Հեյն Հտուտը եւ 20-ամյա Յո Հեյն Զաուն մեղադրվում են արտասահմանցի պաշտոնյայի վրա բռնի հարձակման նպատակով դավադրության մեջ, ինչի համար նրանց սպառնում է 5 տարվա ազատազրկում: