ՀՀ Կառավարության այսօրվա նիստին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանըտվյալներ հայտնեց կորոնավիրուսային իրավիճակի վերաբերյալ։ Ըստ նախարարի՝ Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 303 դեպք, գրանցվել է 4 մահ։

«Ավելացել են թեստավորման ծավալները, նաև՝ դրական դեպքերի թիվը», — ասաց նա։

Նախարարը հորդորեց ուշադրությունը սևեռել փակ տարածքներում կանոնների պահպանմանը, քանի որ առաջիկայում սպասվում է ուսումնական նոր տարի ու ամեն բան պետք է անել, որ կանոնները պահպանելով զսպեն վարակի աճը։

Նախարարը ասաց, որ այս պահին պատվաստվել է 190 հազար 36 քաղաքացի, միայն երեկ իրականացվել է 6188 պատվաստում։

Ավանեսյանի խոսքով՝ անցած շաբաթ սեկվենավորել էին շրջանառվող շտամերը. 30-ից 25-ում հաստատվել է դելտա շտամ, հինգում՝ բրիտանական։

«Հորդորում եմ ավելի զգոն լինել, որովհետև այս շտամն աչքի է ընկնում տարածվածության բարձր մակարդակով, հորդորոոմ ենք օր առաջ պատվաստվել», — ասաց նախարարը։

Ավանեսյանը նշեց, թե հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 4-ը պատվաստվել է 58 հազար 108 անձ, որոնցից 56 հազար 10-ը եղել է ՀՀ քաղաքացի, 2096-ը՝ օտարերկրացի։

Վարչապետ Նիկոլ Փաշինյաննէլ ասաց, թե այս վիճակագրությունը պետք է առանձին տանել ու թվերը հրապարակելիս պետք է հենվել ՀՀ քաղաքացիների պատվաստումների թվի վրա։