Այսօր, օգոստոսի 6-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ձորաղբյուր գյուղի տներից մեկը, որտեղ տան ներսում հայտնաբերել են տղամարդու դի։

Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են դանակի մի քանի հարվածներից սպանված տղամարդու դի, ում ինքնությունը ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերել են սպանություն կատարած ենթադրյալ կասկածյալին, ով բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին։