Սենտ Վինսենթ եւ Գրենադիններում ձերբակալել են մի կնոջ վարչապետ Ռալֆ Գոնսալվիշի դեմ մահափորձից հետո:

Վարչապետը կորոնավիրուսի դեմ պատվաստման հակառակորդների բողոքի ակցիայի ժամանակ գլխի շրջանում վնասվածք էր ստացել, որի հետեւանքով հոսպիտալացվել էր, հաղորդում է News784-ը:

Կլինեն նաեւ այլ ձերբակալություններ, հայտնել են ոստիկանությունից:

Կառավարության դեմ բողոքի ակցիային մասնակցել է մոտ 200 մարդ: