Ճամփորդության համար «Sinovac» պատվաստանյութը ճանաչել են ԵՄ և Շենգենյան գոտու յոթ երկրներ: 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկությունը տարածում է «Schengenvisainfo» վեբ-հարթակը:

«Sinovac» պատվաստանյութը ճանաչել են հետևյալ երկրները՝ Ավստրիան, Ֆինլանդիան, Հունաստանը, Իսլանդիան, Նիդեռլանդները, Իսպանիան և Շվեյցարիան:

Ներկայումս, բոլոր եվրոպական երկրները ճանաչում են պատվաստման վկայականը, եթե պատվաստումն իրականացվում է Եվրոպական դեղամիջոցների գործակալության կողմից հաստատված պատվաստանյութով, ինչպիսիք են «Astrazeneca»-ն, «Pfizer»-ը, «Moderna»-ն և «Johnson & Johnson Ջոնսոն»-ը: Ինչ վերաբերում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչված, սակայն Եվրոպական դեղամիջոցների գործակալության կողմից չհաստատված պատվաստանյութերին, ապա երկրները որոշում են անհատապես:

«Sinovac»-ն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատվել է հունիսի 1-ին: Կազմակերպությունից հայտնում են, որ պատվաստանյութը համապատասխանում է անվտանգության, արդյունավետության և արտադրության բոլոր միջազգային չափանիշներին:

Ճամփորդության համար «Sinovac» պատվաստանյութը ճանաչում են եվրոպական մայրցամաքի ևս հինգ երկիր՝ Վրաստանը, Հայաստանը, Ալբանիան, Սերբիան և Մակեդոնիան: