Հունաստանի իշխանությունն արգելել է քաղաքացիական ինքնաթիռներին եւ ԱԹՍ-ներին թռչել հրդեհների վայրերի վրայով, որպեսզի դրանք չխանգարեն կրակի մարմանը: Այս մասին հայտնում է Հունաստանի քաղավիացիայի վարչությունը:

Հունաստանում հրդեհների մարմանը ներգրավված են տասնյակ ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ: Ուղղաթիռների մի մասը գտնվում է օդում հրշեջների ջանքերը համակարգելու համար: