Այսօր արդարադատության նորանշանակ նախարար Կարեն Անդրեասյանը, որը նախկինում զբաղեցնում էր Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը, իրեն թույլ է տվել մի շատ տարակուսելի արտահայտություն։
Անդրեասյանն ասել է, որ «լրագրողի կերպարի տակ կարող է վարձկան թաքնված լինել»։ Վարձկաններն ընդհանրապես կարող են թաքնված լինել ամեն տեսակ մասնագիտության տեր մարդկանց կերպարի տակ՝ օրինակ՝ պատգամավորի, արդարադատության նախարարի կամ վարչապետի ։
«Հանուն չորորդ իշխանության» ՀԿ-ն դատապարտում է նախարարի այս հայտարարությունը՝ համոզմունք հայտնելով, որ նրա այս հայտարարությունը չափազանց վտանգավոր է և ունի լրագրողներին թիրախավորող բնույթ, հանրության մեջ լրագրողների կերպարի նկատմամաբ անվաստահություն առաջցնելու նպատակ։
Հիշեցնենք նաև, որ նախկինում էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հանդես եկել լրագրողների նկատմամաբ ընդհանրական, թիրախավորող և վիրավորական հայտարարություններով՝ ասելով, որ «լրագրողները քիլլերներ են» և այլն։
Արդարադատության նորանշանակ նախարարին հորդորում ենք ցուցաբերել զսպվածություն և լրագրողական համայնքի մասին արտահայտվելիս ընտրել բառերը, ինչպես նաև ներողություն խնդրել լրագրողական համայնքից։
«Հանուն Չորրորդ Իշխանության»  հասարակական կազմակերպություն