Կապան համայնքի ավագանու 15 անդամներից 6-ը՝ Վիլեն Գրիգորյանը,  Շանթ Դավթյանը, Կարեն Մարտիրոսյանը, Վաչե Ասրյանը, Իվան Կոստանդյանը, Արա Մկրտչյանը դիմել են համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանին՝ տեղեկացնելով, որ օգոստոսի 10-ից դադարեցնում են ավագանու անդամի պարտականությունները, գրում է aravot.am-ը։

Ավագանու անդամները հրաժարականի պատճառների մասին դիմումներում չեն նշել։

Տարածված   լուրերի համաձայն, նրանք  հրաժարականի դիմում են ներկայացրել Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանի հորդորով։