Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Մոսկվային և անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին մեղադրել է իր հայրենիք վերադարձի հարցում խոչընդոտներ ստեղծելու համար: Այս հայտարարությունը նա հրապարակել է օգոստոսի 6-ին իր ֆեյսբուքյան էջում:

Նախկին նախագահի խոսքով՝ Կրեմլի հիմնական մտավախությունն այն է, որ ինքը, Վրաստան վերադառնալու դեպքում, պայմաններ կստեղծի երկրի «արագ զարգացման» համար:

«Նրանց համար շատ ավելի հարմար է, որ Վրաստանում տիրի քաոս, անկարգություններ, իսկ վրաց ժողովուրդը խեղդվի աղքատության ճահճում: Այս հետապնդումները, որոնք կազմակերպվել են իմ դեմ, Պուտինի անմիջական հրահանգն են»,-գրել է նախկին առաջնորդը:

Նա նաև խոստացել է մինչև վերջ պայքարել Վրաստանի «ազատագրման» համար: Իշխանության գալուց հետո Սաակաշվիլին ծրագրում է բարելավել Թբիլիսիի հարաբերությունները հարևան բոլոր երկրների հետ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Վրաստանում պետք է անցկացվեն քաղաքապետերի և քաղաքային խորհուրդների պատգամավորների ընտրություններ: Սաակաշվիլիի հիմնած ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը կմասնակցի ընտրություններին: