Օգոստոսի 6-ին, ժամը 01։11-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոցում այրվում է փայտաշեն տնակ։

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակելի վագոն-տնակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:42-ին, մարվել՝ 02:00-ին: Վագոն-տնակն (մոտ 30 քմ) այրվել է։