Ես այդպես էլ չհասկացա, թե ինչո՞ւ այդպիսի քննարկում ծավալվեց պաշտպանության նախարարի՝ կրակելու հրաման տալու հետ կապված։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Տարօրինակն ու անթույլատրելին այն էր, որ մինչ այդ կար հակառակ հրաման՝ չկրակել։ Արդյունքում գիտենք, թե ինչ տեղի ունեցավ Սյունիքի և Գեղարքունիքի հատվածում։

Սրանք մոռացել էին, որ 2-3 ամիս հպարտանում էին, որ սահմանագծին մարտեր, փոխհրաձգություն չի եղել՝ առանց կրակոցի էին զիջել/հանձնել ՀՀ տարածքները։

Իմ իմացած բանակում ցանկացած զինծառայող՝ շարքայինից սպայակազմ գիտի, եթե կա դիրքի ուղղությամբ անմիջական հարձակում, ապա պետք է գործի՝ կրակ բացի։

Թե բա՝ արդեն կրակելու հրաման կա։

Ժամանակը կգա` դեռ կպարզենք, թե ինչո՞ւ, ի՞նչ նպատակով էր մինչև այդ ՉԿՐԱԿԵԼՈՒ հրաման գործում»։