Այսօր՝  օգոստոսի 6-ին, Ադրբեջանի ճանապարհների պետական գործակալության ճանապարհների շահագործման և վերանորոգման գլխավոր վարչության պետի տեղակալ Իդայաթ Ռուստամովը հայտարարել էր 23 կմ երկարությամբ ճանապարհի մասին, որը կառուցվելու է մինչև Բերձոր (Լաչին):

Խոսքը վերաբերում է երկգիծ օղակաձև ճանապարհի կառուցմանը. սոցիալական ցանցերի որոշ հատվածներում և որոշ ԶԼՄ-ներում տեղեկատվությունը խեղաթյուրվել է, և նոր ճանապարհը ներկայացվել որպես Լաչինի միջանցքի այլընտրանք:

Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, պետական պաշտոնյայից ճշգրտումներ ստանալուց հետո, ընդգծում է, որ նոր մայրուղին, որը շրջանցելու է Բերձոր քաղաքը, այլընտրանք չի լինի գոյություն ունեցող ճանապարհին, քանի որ նոր ճանապարհի մի մասը կանցնի Լաչինի միջանցքով:

«Ներկայում Լաչին տանող ճանապարհը գտնվում է խաղաղապահների վերահսկողության ներքո: Մենք սկսել ենք 23 կմ երկարությամբ օղակաձև այլընտրանքային ճանապարհի կառուցումը` առանց Լաչին մուտք գործելու, որպեսզի ապահովենք հարմար երթևեկություն», — ավելի վաղ ասել էր Ռուստամովը: