Ազգային ժողովը չընդունեց խորհրդարանում Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ «Պատիվ ունեմ»  խմբակցության  նախագիծը։

Նախագծին կողմ քվեարկեց 33 պատգամավոր, դեմ չկար, ձեռնպահ էր 68 պատգամավոր։ Նշենք, որ «Պատիվ ունեմ»-ի առաջարկին միացել էր նաև  «Հայաստան» խմբակցությունը։