Ադրբեջանում պատրաստում են «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը։ Այս մասին գրում է ադրբեջանական Minval.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալության ավտոմոբիլային ճանապարհների շահագործման և վերանորոգման գլխավոր վարչության պետի տեղակալ Հիդայաթ Ռուստամովը։ Վերջինս այս մասին հայտարարել է վարչության աշխատանքին նվիրված ճեպազրույցի ժամանակ։

Զուգահեռաբար իրականացվում է Հորադիզ-Ջաբրայիլ-Զանգիլան-Աղբենդ ճանապարհահատվածի շինարարությունը։ Այդ հատվածը կապահովի ելք դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն։

Ճանապարհի երկարությունը 123,8 կմ է լինելու, ունենալու է 4-6 երթեւեկելի շերտ։ Շինարարությունը կավարտվի 2024 թվականին։