«Պատիվ ունեմ» խմբակցությունը երկու անգամ էլ կողմ է քվեարկել ԱԺ փոխնախագահի պաշտոնում Իշխան Սաղաթելյանի թեկնածությանը, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Նրա խոսքով՝ իրենք երրորդ անգամ էլ են կողմ քվեարկելու։

«Չորրորդ անգամ էլ ենք կողմ քվեարկելու, տասնհինգերորդ անգամ էլ ենք կողմ քվեարկեու», — նշեց Վանեցյանը։ Նա վստահեցրեց՝ իր խմբակցությունում չկան մարդիկ, որ դեմ կամ անվավեր են քվեարկել Սաղաթելյանի թեկնածությանը։

«Հուսով եմ, կարող եմ համոզված ասել, որ «Հայաստան» խմբակցությունում էլ չկան նման մարդիկ։ Իշխանությունները, եթե ուզում են, իսկ իրենք հայտարարել են, որ ուզում են Ազգային ժողովը ձևավորվի ու անցնի բնականոն աշխատանքի, թող ապահովեն ԱԺ փոխնախագահի տեղակալի ընտրությունը», — նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը։