«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակով պատգամավոր դարձած Պապոյան Գևորգն այսօր խորհրդարանի ամբոինն օգտագործեց իր կարծիքով որոշների «տեղը» դնելու համար։ Բայց քանի, որ Պապոյանն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա քաղաքական գործիչ չի դարձել, նրա ելույթն առնվազն ծիծաղելի կարելի է որակել։

Պապոյանի «կսմիթներն» էլ ուղղված էին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանին։ Իշխանական պատգամավորը հայտարարել էր, թե Մամիջանյանը երազում է մեծանալ և «դառնալ»  Արմեն Աշոտյան։

Հայկ Մամիջանյանի փաստարկված պատասխանն ուղղված Պապոյան Գևորգին իհարկե չուշացավ։ Բայց ուշագրավն այն է, որ ոչ վաղ անցյալում ինքը Պապոյան Գևորգն էր ցանկանում նմանվել Արմեն Աշոտյանին՝ անդամակցելով Հայաստանի հանրապետական կուսակցությանը։ Համացանցում բազմաթիվ լուսանկարներ կան, որտեղ Պապոյանը հպարտությամբ կրում է ՀՀԿ կրծքանշանը։

Ի դեպ տեղեկությունների համաձայն ՀՀԿ անդամակցելու Պապոյանի խնդրանքը չի մերժել Էդուարդ Շարմազամովը։ «Պապոյանի հայրիկը Շարմազանովի դասախոսն է եղել և վերջինս է խնդրել, որպեսզի Պապոյանին ընդունեն կուսակցություն»:

Գևորգ Պապոյանի  այն հայտարարությունները, թե ինքը մինչև 2007-ն է անդամակցել ՀՀԿ-ին, և դա եղել է «ֆիկտիվ» նույնպես չեն համապատասխանում իրականությանը։ 2008-ին դեռ Լևոն Տեր-Պետրոսյանի տան դիմաց անցկացվող պիկետներին նա ակտիվ մասնակցում էր և դրանք ապացուցող նկարներ կան:

2009 թվականին էլ Պապոյանը Տնտեսագիտական համալսարանի կառավարման խորհրդի անդամ է եղել, որտեղ իր պիջակին փակցված է եղել ՀՀԿ-ի կրծքանշանը։

Ի դեպ նույն Արմեն Աշոտյանն է, ով այդ ժամանակ ԿԳ նախարարն էր, օգնել Պապոյանին որպեսզի վերջինս կարողանա պաշտպանել թեկնածուականը։

Սրանք ընդամենը պատառտիկներ են Գևորգ Պապոյանի «փառապանծ» անցյալից։ Եվ վերջում եթե Հայկ Մամիջանյանը ձգտում է նմանվել Արմեն Աշոտյանին, ապա Գևորգ Պապոյանը ձգտելու և նմանվելու կարիք չունի։ Երիտասարդ տարիքում նա արդեն հասցրել է դառնալ քաղաքական  «նատաշա»։

Գևորգ Պապոյանը բավականին երիտասարդ է բայց արդեն հասցրել  է դառնալ քաղաքական «նատաշա», բնականաբար՝ «հանուն պետության» ու «վեհ գաղափարների»: «Հանուն սկզբունքայության»:

Պապոյանի նմանները պետբյուջեից սնվող այն ձրիակերներից են, որոնք տեսակետ ու կարծիք չունեն, բայց պետք են լինում այն իշխանություններին, որոնց պետք է լինում հավատարիմ ու հնազանդ կոճակ, որին սեղմելով կարող են ցանկացած որոշում ստանալ:

Ոմանց պարագայում կարելի էր ասել, որ ափսոս են, բայց Պապոյանինն  այն դեպքը չէ, որ ասենք՝ ափսոս էր երիտասարդը:

Irakanum.am