Հուլիսի 8-ին ոստիկանության Նաիրիի բաժնի ՊՊԾ խմբի ոստիկանները Նոր Հաճըն քաղաքում ծառայություն իրականացնելիս, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Նոր Հաճընի բաժանմունք բերման ենթարկեցին նույն քաղաքի Թումանյան փողոցի 35-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին կաթուցիչ, դեղնականաչավուն և սպիտակ փոշենման զանգվածներ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ բերման ենթարկվածի` դեղնականաչավուն զանգվածը սփայս տեսակի թմրանյութ է, որը գնել էր սոցիալական կայքի միջոցով ու պահում էր իր օգտագործման համար, իսկ փոշենման զանգվածը գտել էր քաղաքի լողավազաններից մեկի մոտ և պատկերացում չուներ, թե ինչ է:

Փորձագետի եզրակացության համաձայն` հայտնաբերվածը թմրանյութ էր:

Թմրամիջոցների ձեռք բերման հանգամանքները պարզվում են։

Քննությունը շարունակվում է: