Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն ու երգչուհի Սոֆի Մխեյանը, որոնք մոտ ընկերուհիներ են, միասին մեկնել են հանգստի Թունիս։ Ընկերուհիներն իրենց էջերում արդեն հասցրել են ճամփորդությունից լուսանկարներ և տեսանյութեր հրապարակել։ Իսկ Նազենի Հովհաննիսյանը թռիչքից մանրամասներ է ներկայացրել։

«Թռիչքը շատ հարմար ու հանգիստ էր. օդաչուները բարեհամբույր էին շատ, մեզ թույլ տվեցին խցիկից հետևել թռիչքին։ Թռիչքը 4 ժամ է տևում, խմիչքներն ու թեթև ուտելիքը վճարովի է, ուստի կարող եք երեխաների համար կանխավ ձեզ հետ մի բան վերցնել: Ունեցեք նաև մանրած դոլար՝ հեշտացնելու գնման ընթացքը»,- մանրամասնել է Նազենին:

Նազենիի և Սոֆիի երկրպագուները նրանց բարի հանգիստ են մաղթել ու հարյուրավոր դրական մեկնաբանություններ գրել։

««Բարի հանգիստ»,«Երկուսիդ էլ շատ եմ սիրում, ուրախ ժամանց ձեզ»»,- գրել են նրանք։

Նազենիի հետևորդներից մեկն էլ նշել է, որ նույն հյուրանոցում 3 տարի առաջ է հանգստացել և հույս ունի, որ նրանք մեդուզաների չեն հանդիպի, քանի որ այս սեզոնին շատ են հանդիպում հենց թունիսյան ծովափերում։

«Ամեն դեպքում զզվելի են խայթում։ Օգնում է միայն լայմի հյութը…Հաճելի հանգիստ եմ մաղթում»,- գրել է նա։

Նազենին արձագանքել է և իրեն հատուկ ոճով գրել, որ այսօր իրեն մեդուզաներն արդեն խայթել են։

«Բայց դե մեր «մեդուզաներից» հետո սրանց խայթն ի՞նչ է, որ…»,- գրել է նա։

Նշենք, որ ընկերուհիները հաճախ են միասին ժամանակ անցկացնում և ճամփորդում։