Ազգային ժողովում ավարտվեց  փոխնախագահի ընտրության փակ գաղտնի քվեարկությունը: Ընդդիմադիրների փոխնախագահի թեկնածուն Իշխան Սաղաթելյանն  էր:

Եվ չնայած իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարել էր, թե կողմ է քվեարկելու Իշխան Սաղաթելյանին անհրաժեշտ քանակով, սակայն  վերջինս այդ պաշտոնում չի ընտրվել: ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը հայտարարեց, որ քվեարկությանը 107 պատգամովորից մասնակցել է 104-ը։ Մեկ քվեաթերթիկ անվավեր է եղել։ Սաղաթելյանի օգտին քվեարկել է 53 պատգամավոր, սակայն ընտրվելու համար   անհրաժեշտ էր 54 ձայն: