Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահի ընտրությունը կրկին տապալվեց։ Իշխան Սաղաթելյանը 2-րդ անգամ չընտրվեց նախագահի տեղակալի պաշտոնում։ Կողմ քվեարկել է 49 պատգամավոր, անվավեր` 5։

Առաջին քվեարկության արդյունքներով ընդամենը 1 քվե էր պակասում ընտրվելու համար։ Նշենք, որ ընտրվելու համար անհրաժեշտ է 54 կողմ քվե։