ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի ղեկավարությամբ օգոստոսի 5-ին տեղի է ունեցել պարգևատրման արարողություն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գլխավոր շտաբի պետը շնորհակալություն է հայտնել ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Վալերի Քոչարյանին երկարամյա ծառայության համար, հանձնել պատվոգիր և հուշանվեր, մաղթել ամենայն բարիք։