Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, թե ճիշտ կլիներ, որ ԱԺ ընդդիմադիր փոխնախագահը լիներ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։

«Ես ասում էի, որ ճիշտ կլինի ԱԺ փոխնախագահը լինի «Պատիվ ունեմ» խմբակցությունից, բայց, ինչպես տեսաք, «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» դաշինքները համաձայնության են եկել. «Պատիվ ունեմ»-ն իր որոշումը կայացրել է»,-լրագրողների հետ զրույցում ասաց  նա։

Հարցին՝ իր ընկեր Արթուր Վանեցյանի՞ն էր ակնարկում, երբ ասում էր, որ ցանկալի կլիներ «Պատիվ ունեմ»-ից լինի փոխնախագահը, Սիմոնյանն արձագանքեց. «Ընկեր ասելով ակնարկում ենք, որ մենք այնպիսի հարաբերություններ ունենք, որ քաղաքական առումով աշխատելը դժվա՞ր է լինելու, կամ լա՞վ է լինելու, ես կարծում եմ՝ ձեր  հարցը անտեղին է»։
Միաժամանակ Ալեն Սիմոնյանն ասաց, որ իրենք կապահովեն ան հրաժեշտ ձայներ, որպեսզի «Հայաստան» դաշինքի ԱԺ փոխխոսնակի թեկնածու Իշխան Սաղաթելյանը ընտրվի այդ պաշտոնում։