Կառավարության աջակցությամբ Բուրաստան համայնքում հիմնանորոգվում են մշակույթի տան աշխատասենյակները: Այս մասին հայտնում են Արարատի մարզպետարանից:

Սենյակներից մեկում կտեղակայվի «ՀայՓոստի» տեղամասային գրասենյակը, մյուսներում կգործեն տարբեր մշակութային խմբակներ:

Աշխատանքների իրականացման համար Կառավարությունը հատկացրել է 2 միլիոն ՀՀ դրամ: