Այս քայլերը հետ են շպրտելու երկիրը Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը՝ անդրադառնալով նրան, որ ԱԺ-ն արգելել է լրագրող Լիլիան Գալստյանի մուտքը ԱԺ շենք:

Նա, մասնավորապես, նշել է. «Անընդունելի է.

Ոլորտի ամենաբարեխիղճ լրագրողներից մեկի՝ Լիլիան Գալստյանի մուտքը այսուհետ արգելվել է ԱԺ շենք։ Այս մասին Պանորամա.էյէմ-ն այսօր ստացել է գրություն ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալից։

Լիլիանը երեկ արձանագրել էր լուսանկարներով, թե ինչպես են զինվորական հագուստով անձինք արգելում լրագրողների տեղաշարժը ԱԺ շենքում՝ հասարկությանը տեղեկացնելով այս մասին խոսուն լուսանկարների միջոցով։

Այս քայլերը հետ են շպրտելու երկիրը Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում։