Մեծ Բրիտանիան պատրաստ է Pfizer-ի  պատվաստանյութով պատվաստել արդեն 16 և 17 տարեկան քաղաքացիներին, ինչը, ըստ մասնագետների, սեպտեմբերին ուսումնական շրջանին ընդառաջ կմեծացնի երեխաների շրջանում պաշտպանվածությունը կորոնավիրուսի համավարակից: Այս մասին  հայտնում է Reuters-ը:

Կառավարության կողմից նման որոշման ընդունումը պայմանավորված է երկրում կորոնավիրուսի «դելտա» հիմնամանրէի տարածման արագ տեմպերով: