Շարունակվում է 8-րդ գումարման Ազգային ժողովի նիստը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հայտարարեց, թե 44-օրյա պատերազմի զոհերի մեջ չկա գոնե մեկ գործող պաշտոնյայի որդի, հեռու բարեկամ կամ ընկեր: «Չկա գոնե մեկ օլիգարխի փափկասուն կամ «հաբրգած» զավակ», — ասաց Մանուկյանը:  Նրա ելույթի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ռեպլիկներ թողեցին: «Պարոն Սիմոնյան, կարգի հրավիրեք ձեր թիմակիցներին», — դիմելով ԱԺ նախագահին ՝ ասաց պատգամավորը:

Ավարտելով ելույթը՝ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց ընդդիմադիր պատգամավորին ելույթի համար:

«Սովորեք ճշմարտությունը լսել», — արձագանքեց Արեգնազ Մանուկյանը:

ՔՊ-ական Մաթևոս Ասատրյանը տեղից արձագանքեց: «Մաթևոս, հանգիստ, լռություն դահլիճում: Նկատողություն եմ հայտարարում պատգամավորին», — իր թիմակցին ասաց Ալեն Սիմոնյանը: