«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված թեկնածու Հակոբ Արշակյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ։

Արշակյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 71 պատգամավոր։ Ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը։

Ազգային ժողովի փոխնախագահ երեկ ընտրվեց նաև ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանը։

Ընդդիմությունն ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրել է Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը։