Champions Chess Tour-ի շրջանակում առցանց անցկացվող արագ շախմատի Chessable Masters մրցաշարի քառորդ եզրափակչում Հայաստանի շախմատիստ Լևոն Արոնյանը պատասխան խաղում հաղթեց ադրբեջանցի գրոսմայստեր Շախրիյար Մամեդյարովին և դուրս եկավ հաջորդ փուլ:

Մրցամարտի առաջին պարտիան ավարտվեց հայ շախմատիստի առավելությամբ: Երկրորդում մրցակիցը հավասարեցրեց հաշիվը, սակայն երրորդում մեր հայրենակիցը կրկին անգամ ցույց տվեց իր բարձր կարգը և երկրորդ հաղթանակը տարավ:

Կիսաեզրափակիչում Լևոն Արոնյանը կմրցի վիետնամցի Լի Քուան Լիեմի հետ, որը պայքարից դուրս թողեց Ֆրանսիան ներկայացնող իրանցի շախմատիստ Ալիռեզա Ֆիրուջային: Առաջին հանդիպումը կկայանա օգաստոսի 5-ին, պատասխանը` 6-ին: