Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է տեսանյութ, որն արվել է Թուրքիայում և ցույց է տալիս այն պահը, երբ 71-ամյա կինը, ընտանիքի անդամների աչքի առաջ, ցած է ընկնում ավելի քան 70 մ բարձրությամբ ժայռից:

Աղբյուրը մանրամասնում է, որ ողբերգական պատահարի կադրերը պատահաբար ֆիքսել է զոհի փեսան՝ Քադիր Սահիները, որն ընտանիքի հետ լեռնային արշավի էր գնացել ու հեռախոսով տեսանկարահանում էր տեսարժան վայրը:
Նշվում է, որ կինը ցած է ընկել այն պահին, երբ մոտեցել է ժայռի եզրին՝ ներքև նայելու համար:

Զգուշացում. տվյալ տեսանյութը պարունակում է պատկերներ, որոնք կարող են անհանգստացնող լինել որոշ օգտատերերի համար