Ոստիկանությունը ձերբակալել է նռնակով զինված տղամարդուն, ով գրավել է Ուկրաինայի Նախարարների կաբինետը եւ սպառնացել է գործի դնել պայթուցիկը:

Ինչպես հաղորդում է UNIAN-ի թղթակիցը, հանցագործը վնասազերծվել է և ձերբակալվել:

Նշվում է, որ նռնակը մարտական ​​է եղել:

Ոստիկանությունը շրջափակել էր թաղամասը, ձեռնարկել հատուկ գործողություն:

Իրավապահները մոտ 1,5 ժամ տղամարդու հետ բանակցություններ են վարել:

Ըստ մամուլի հրապարակումների՝ նախարարների կաբինետը գրաված տղամարդը Վլադիմիր Պրոխնիչն է. նա ATO-ի վետերան է, ձեռնարկատեր: